Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Այս մասին հայտնում է փսատաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։