Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։