Մեղադրյալը իրավունք ունի պահանջելու, որ իր վկաները դատարան հրավիրվեն և նրանց դատարանում հարցեր տրվեն նույն պայմաններում, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաներին:
Իր նախընտրած վկաներին դատարան հրավիրելու մեղադրյալի իրավունքը բացարձակ չէ: Դատարանը նման պահանջը կարող է մերժել իր հայեցողությամբ:
Մեղադրյալը պետք է դատարանում ցույց տա, որ տվյալ վկային չհրավիրելով և դատարանում նրա ցուցմունքները չլսելով վտանգում է գործի արդարացի ելքը: