Ումի՞ց գրավոր ապացույց չի պահանջվում

Ինչպես գիտենք, եթե վարչական դատավարության կողմի պնդմամբ գրավոր ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ գործին մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա կողմը կարող է միջնորդել դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը:

Սակայն օրենքը այս կանոնից սահմանել է որոշակի բացառություններ՝ օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով:

Մասնավորապես՝ ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել են իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել