Քաղաքացիական դատավարությունում հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ: Դատարանն իրավունք ունի մեկ վարույթում միացնել մի քանի միատեսակ գործեր, որոնց մասնակցում են միևնույն անձինք:
Գործերը միացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Վարչական դատավարությունում հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են: