Զգուշացնում էինք՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների պարագայում․ Լևոն Քոչարյան

Այս իշխանությունները մեզնից ուղղակի թալանեցին մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը, կառավարության շենքի մոտ ընթացող ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդիներից Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանն ընդգծեց՝ բազմիցս զգուշացրել են՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների մնալու պարագայում։

«Եվ եղավ այն, ինչ եղավ։ Հիմա մենք ականատեսն ենք Արցախի վերջնական պաշարմանը»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել