Ընդդիմությունը դադարեցրեց փողոցների արգելափակման ակցիան:
Հանրահավաքից հետո Հանրապետության հրապարակից տարբեր ուղղություններով շարժված ցուցարարների խմբերի կոորդինատորները հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան, որպեսզի առավոտ 7:30-ից վերսկսեն փողոցների և խաչմերուկների արգելափակման ակցիաները:
Նրանք իրենց որոշումը հիմնավորեցին այն փաստարկով, որ խնդիր կա աշխատանքային օրը պարալիզացնել մայրաքաղաքը և մարզկենտրոնները, իսկ գիշերը աշխատանքային ժամ չէ: