Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է արել զգույշ լինել, քանի որ արցախցիներն այժմ վտանգի տակ են։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հայրենակիցներ, էս պահին շատ կարեւոր է հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Չատերում միացրեք ինքնաջնվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչեւ հասկանանք, ինչ է կատարվում։
Ոնց միացնել ինքնաջնջվող նամակագրությունը՝ Viber-ում, Telegramm-ում և Whatsapp-ում։ Ռուսերենն եմ տեղադրում, քանի որ գիտեմ, որ Հայաստանում մեծ մասի մոտ ռուսերեն են մեսենջերների»,- գրել է նա։