Եվլախի բանակցությունների օրը պատահական չէ ընտրված․ Տիգրան Աբրահամյան

Այն, ինչ կատավում է հիմա Արցախում, շատերը փորձում են ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձություն և միայն Արցախին ու արցախցիներին վերաբերող հարց։ Այդ մարդիկ առաջիկայում զգալու են իրենց մաշկի վրա ադրբեջանական ագրեսիայի, սադրանքների ամբողջ էությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, Ադրբեջանը և Թուրքիան ակտիվացրին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան։ Այս պահին ուրվագծվում է, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի պատերազմը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ պատահական չէ, որ Բաքուն այս օրն է ընտրել Եվլախի հանդիպման համար։ Նրա խոսքով՝ անգամ նախատեսված օպերացիան այնպես էր պլանավորվել, որ ավարտվեր մինչ սեպտեմբերի 21-ը և բանակցությունները տեղի ունենան հենց սեպտեմբերի 21-ին։

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք վերաբերում են  Արցախի և Հայաստանի ազատությանը, անկախությանը և անվտանգությանը։ Բանակցությունները հենց այսօր անցկացնելը միտված է ազգին  բարոյապես ոչնչացնելուն»,- ասել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ ընթացող բանակցությունները չեն սահմանափակվելու միայն Եվլախով։

«Իմ տեղեկություններով՝ բակացությունները տեղի են ունենալու մի քանի մակարդակներով, և այն մեկ ֆորմատով  նախատեսված չէ․ ընթանալու են մի քանի հարթություններով։ Սկսենք այն հանգամանքից, որ այսօր էլ մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ կան, որ մինչև օրս դուրս չեն բերվել։ Հետևաբար, այդ հանդիպումները միտված են լինելու հումանիտար, մարդասիրական բնույթի խնդիրներից մինչև Արցախի ապագային վերաբերող հարցերը հստակեցնելուն»,- նշել է Աբրահամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել