Վրաերթի է ենթարկվել 9-ամյա տղա

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի:

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է քննություն:

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել