Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցում ստանալու դիմումը մերժվում է հետևյալ դեպքերում՝
1. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ ապահովագրական ընկերության խորհրդի հաստատած կանոններով սահմանված դեպքերում:
2. Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը եղել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո:
3. Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված:
Իրավաբան.net