Բարեգործական կազմակերպությունները ոչ առևտրային այն կազմակերպություններն են, որոնք իրականացնում են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեգործական աջակցություն:
Բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը:
Բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել բարեգործական կազմակերպության հիմնադիրներ: