Ինչպե՞ս է վճարվում ընդհանուր սեփականության գույքի գույքահարկը

Գույքահարկ վճարողներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից):

Սահմանված կարգով համապատասխան հաշվարկներն ու մյուս համասեփականատերերի վերաբերյալ հաշվարկի ձևում պահանջվող տվյալները ներկայացվում են`

1) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկվճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից.

2) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` մեկ համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից.

3) եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկ վճարող համասեփականատերերից մեկը կազմակերպություն է, ապա անկախ վերը նշված 2-րդ կետից` կազմակերպության (կազմակերպությունների) կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել