«Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն աշխատել է պրոֆեսիոնալ, նորմալ, իհարկե, դեմ չեմ, որ եղել են թերություններ, իսկ նոր թեկնածուին, որ ներկայացրել է հանրապետության նախագահը գլխավոր դատախազի պաշտոնում, ես համոզված եմ, որ ինքը պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ. գոնե իր աշխատած տարիներին դրանով համոզվել եմ: Լսելով իր ելույթը և մասնավոր խոսակցության ընթացքում՝ զգացել եմ իր մոտեցումները, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատել»,- գլխավոր դատախազի ընտրության համար կազմակերպված փակ քվերակությունից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը::
Լրագրողների այն հարցին, թե համակարգն այնպիսին, որ դրական փոփոխություններ անել հնարավոր չէ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մեր համակարգում դեռ անձերից շատ բան է կախված»:
Իրավաբան.net