Վարչական ռեսուրսի կիրառումը կամ մարդկանց հավաքներին բերելը որևէ տրամաբանություն չունի. Տիգրան Ավինյան

Ես քվեարկել եմ հանուն Երևանի շարունակական զարգացման, հանուն մեր և մեր երեխաների ապագայի, ավելի լավ քաղաքի։ Այս մասին 9/53 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմանը, մեկ հասցեում տասնյակ մարդկանց գրանցված լինելու մասին մեղադրանքներին, նա ասաց. «Ես հետևում էի այդ վիդեոյին, որ երեկ պտտվում էր, որևէ տրամաբանություն չկա մեզ մեղադրելու, որովհետև կարծում եմ՝ ընտրությունների վերջում կարող եք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության: Դա մեզ հետ որևէ կապ չունի: Իմ տեղեկատվությամբ ինչ-որ ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ և մարդ է եղել, որ գրանցել է իրենց»:

Նա հավելեց, որ նոր բան չէ, որ մեկ հասցեի վրա մեծ թվով մարդիկ են գրանցված: Ինչ վերաբերում է ավտոբուսներով մարդկանց իրենց հանրահավաքներին բերելուն, Ավինյանն ասաց. «Ես վարչական ռեսուրսի մասին անընդհատ, չափից շատ և որոշ տեղերում կեղծ բարձրաձայնվող թեմային անդրադարձել եմ: Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական ռեսուրսի կիրառումը կամ մարդկանց հավաքներին բերելը որևէ տրամաբանություն չունի: Եկեք մեղադրանքների տրամաբանական շղթան չկորցնենք»:

Անդրադառնալով ընտրացուցակներում հանգուցյալների անունների առկայությանը, ՔՊ-ի թեկնածուին ասաց. «Անճշտություններ կարող էին լինել, բայց նաև ընտրություններից հետո կարելի է ստուգել՝ ովքեր են գնացել ընտրությունների և արդյոք այդ անճշտություններով հանդերձ այդ մարդիկ գնացել են և դիմացը ստորագրություն եք տեսնում։

Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել