ՔՊ նախընտրական շտաբը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին․ Արմեն Փամբուխչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի անդամները այսօր Աջափնյակի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերում եւ շքամուտքերում հայտնաբերել են արտաքուստ ՔՊ ընտրական բուկլետները հիշեցնող՝ գետնին թափված եւ պատառոտված բուկլետներ։

Բուկլետները ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ թեև դրանք արտաքուստ նույնական են «Քաղաքացիական պայմանագրի» բուկլետների հետ, սակայն տպագրված չեն ՔՊ կողմից և ՔՊ պատվերով։ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տպված բոլոր բուկլետների վրա օրենքով սահմանված կարգով առկա են տպագրող տպարանի անունը և տպաքանակը, ինչը բացակայում է կեղծ բուկլետների վրա։

Ակնհայտ է, որ սա արվել է որոշ կեղծարարների կողմից՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատառոտված բուկլետների տեսարան բեմադրելու և հասարակության շրջանում նման տրամադրությունների իմիտացիա ստեղծելու համար։

Որոշ ուժեր այդպես էլ չհրաժարվեցին ստից, կեղծիքից, բեմականացումներից։ ՔՊ նախընտրական շտաբը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել