Սուրեն Թովմասյանը կգործուղվի Վիտեբսկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2023 թվականի հոկտեմբերի 3-6-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Վիտեբսկ)՝ ԱՊՀ անդամ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 45-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել