3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (ԱՇահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց): 

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե,  Ալեքսանդր Ղազարյանը՝  արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե  մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է  գովասանագրի։  Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ) ։ 

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց /online/ ձևաչափով, Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։

Օլիմպիադայի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ  https://ejoi2023.kiu.edu.ge/ պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել