Մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը:

«Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ՝ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:

Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված»,- հայտնում են քաղաքապետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել