Հարվածներ հասցնելով աղջկան՝ նստեցրել են մեքենան և առևանգել

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սպարտակ Սիրունյանի և Արթուր Մենենդյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սպարտակ Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով 2013թ հունիսի 5-ին ժամը 22-ի սահմաններում գաղտնի առևանգել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակչուհի Լիլիանա Սմբատյանին, մասնավորապես` համոզվելով, որ Լիլիանային պատկանող տան մոտ կայանված է իր կողմից նախօրոք կանչված Արարատ քաղաքի բնակիչ Արթուր Մենենդյանի վարած տաքսի ավտոմեքենան, նշված տան բակում բռնություն գործադրելու միջոցով, այն է` Լիլիանային հարվածներ հասցնելուց և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող զույգ բազուկների և ձախ ազդրի շրջաններին արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո գրկել և նստեցրել է Արթուր Մենենդյանի վարած վերը նշված ավտոմեքենան և վերջինիս օժանդակությամբ Լիլիանայի կամքին հակառակ տեղափոխել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ:

Արթուր Մենենդյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տրանսպորտային միջոց տրամադրելով օժանդակել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Սպարտակ Սիրունյանի կողմից նույն մարզի Արմաշ գյուղի բնակչուհի Լիլիանա Սմբատյանին առևանգելուն, մասնավորապես` 2013թ հունիսի 5-ին ժամը 22-ի սահմաններում իր վարած տաքսի ավտոմեքենայով Սպարտակ Սիրունյանի կանչով գնացել է Լիլիանային պատկանող տան մոտ, որտեղ Սպարտակ Սիրունյանին կողմից Լիլիանային հարվածներ հասցնելով գրկելուց և վերջինիս կամքին հակառակ իր վարած ավտոմեքենան նստեցնելուց հետո, նրանց տեղափոխել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Մեղադրյալ Ալիսա Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել