Ինչպե՞ս է սկսվում ՀԴՄ-ի կիրառումը աշխատանքային օրվա սկզբում

Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա:

Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել