Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը 2022 թվականից հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրով (DP) թեկնածու դպրոց և այս ընթացքում կատարել է մեծածավալ աշխատանքներ ավտորիզացիա ստանալու նպատակով:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Այսօր հավաստագրեր եմ հանձնել մեր արհեստավարժ ուսուցչական անձնակազմին, ովքեր Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) ավտորիզացիան ստանալու և կրթություն իրականացնելու նպատակով բարեհաջող ավարտել են վերապատրաստումները, որոնք նախատեսված էին օգնելու 15 ուսուցիչներին, ղեկավարին և համակարգողին՝ բարելավելու իրենց ըմբռնումը Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մասին, զարգացնելու իրենց ուսուցման հմտությունները և միշտ քաջատեղյակ լինելու վերջին կրթական միտումներին և գործելակերպին:
Այնուհետև տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում բուհի ղեկավարությունը, հրավիրված մասնագետները համապատասխան որակավորմամբ ուսուցչական կազմը և կառավարող թիմը քննարկել են ապագա ծրագրերը»:





