Սելեկցիոն նվաճում է համարվում բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի ստացումը, ինչի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
Բուսաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:
Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը:
Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով: