Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Գրիգոր Մինասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: