Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների երկրորդ հեռուստաբանավեճը, որին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի քաղաքապետի թեկնածուները (անհնարինության դեպքում փոխարինող անձը, որը պետք է ներառված լինի համապատասխան կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի փոխարինվող անձին հաջորդող հինգ համարներից մեկում)։
Այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն – Վահան Ավագյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Տիգրան Ավինյան
«Արդար Հայաստան» կուսակցություն – Նորիկ Նորիկյան
«Հաղթանակ» կուսակցություն – Վիկտոր Մնացականյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն – Նելլի Հարությունյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն – Տիգրան Խզմալյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – Արման Ղուկասյան
«Հանրապետություն» կուսակցություն – Արտակ Զեյնալյան
«Միացյալ Հայաստան» կուսակցություն – Երվանդ Թարվերդյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Դավիթ Խաժակյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Սուրեն Պետրոսյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – Մանե Թանդիլյան
Հեռուստաբանավեճը կհեռարձակվի ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:
Այս ձևաչափով հեռուստաբանավեճերն անցկացվում են Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։