Wildberries առցանց հարթակը հայտարարել է, որ Android և iOS բջջային հավելվածներում ամբողջությամբ վերացվել է ծրագրային այն սխալը, որի միջոցով հնարավոր էր լինում գնումներ կատարել այլ տարածաշրջանների համար նախատեսված գներով։
Wildberries-ի բիզնես գործընթացների վերաբերյալ դասընթացներ և վեբինարներ իրականացնող WB ACADEMY-ի պաշտոնական ներկայացուցիչ և լիազորված անձ Գարիկ Մկրտչյանը տեղեկացնում է, որ արդեն տևական ժամանակ է SSB Academy-ի հետ համագործակցության արդյունքում, իրականացնում են միջոցառումներ, դասընթացներ և վեբինարներ` ի աջակցություն հայ ձեռներեցների։ Ընկերության կողմից առաջարկվող դասընթացները Հայաստանում առաջին և միակ մասնագիտացված դասընթացներն են` հիմնված իրական փորձի վրա:
Միևնույն ժամանակ, SSB Academy-ից տեղեկացնում են, որ WB Academy-ի հետ համագործակցության արդյունքում նրանք նախաձեռնում են նոր միջոցառումներ՝ աջակցելու հայ ձեռներեցներին, ովքեր բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ, որը առավել սրվել է՝ պայմանավորված Wildberries առցանց հարթակի վերջին շրջանում առավել ակտիվ գործունեությամբ:
SSB Academy-ն հայ գործարարների շրջանում անցկացնում է որպես վաճառող Wildberries մուտք գործելու և միանգամից 7 շուկաներում վաճառք իրականացնելու վերաբերյալ ֆունդամենտալ և պրակտիկ դասընթացներ, գործընթացների կազմակերպման վերաբերյալ անհատական խորհրդատվություններ, ինչպես նաև անվճար վեբինարների շարք։
SSB Academy-ի հիմնադիր Տարոն Պապիկյանը նշում է, որ ընկերության կողմից կազմակերպվող դասընթացների արդյունքում, արդեն բազմաթիվ հայ ձեռներեցներ են մուտք գործել Wildberries և մեկնարկել իրենց վաճառքները և շարունակում են գրանցել կայուն աճ: Դասընթացների ֆունդամենտալ, պրակտիկ և կիրառելի բնույթը ձեռներեցներին հնարավորություն է տալիս մեկնարկել բիզնեսը Wildberries-ում շատ արագ:
Ընկերությունը, միևնույն ժամանակ անցկացնում է դասընթացներ և վեբինարներ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են որակավորվել մեծ պահանջարկ ունեցող Wildberries manager մասնագիտության շրջանակներում և մատուցել ծառայություններ այն գործարարներին, ովքեր արդեն իսկ վաճառում են կամ պլանավորում են վաճառել Wildberries-ում։
- Ձեզ ենք ներկայացնում ընկերության կողմից իրականացված վերջին պրակտիկ վեբինարներից մեկը՝ այստեղ։
- Ընկերության կողմից ներկայացվող այլ ծառայությունները կարող եք տեսնել այստեղ։
- Իսկ առաջիկա վեբինարների և դասընթացների մասին ծանուցումները տեղադրվում են ընկերության Telegram-ի ալիքում, որին կարող եք միանալ՝ անցնելով այս հղումով։
Դասընթացների մասով առավել խորացված տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել նաև նշված հեռախոսահամարներով՝
- +37495116211
- +37415777111
- +37499116211
https://www.tiktok.com/@iravaban.net/video/7278729339775044871