Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյո՞ք նա մտավախություն ունի, որ Ռուսաստանը հեղափոխություն կանի Հայաստանում։
«Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, որն ասավ, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան և ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես մոտ 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Այստեղ էլ չեմ կարծում, թե խնդիր կա»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը և ՀՀ ժողովուրդը այդ հեղափոխությունը արել է։