Հայաստանի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող և (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։
Հայաստանի Հանրապետության Նախագահը իր պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունի հրաժարվելու պետական պահպանությունից։
Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.
1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.
2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.
3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.
4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում։