Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1475-րդ հանդիպմանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: