Ի՞նչ կոչումներ են շնորհվում քրեակատարողական ծառայողներին

Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները.

– արդարադատության գեներալ-լեյտենանտ,
– արդարադատության գեներալ-մայոր,
– արդարադատության գնդապետ,
– արդարադատության փոխգնդապետ,
– արդարադատության մայոր,
– արդարադատության կապիտան,
– արդարադատության ավագ լեյտենանտ,
– արդարադատության լեյտենանտ,
– արդարադատության ավագ ենթասպա,
– արդարադատության ենթասպա,
– արդարադատության ավագ,
– արդարադատության ավագ սերժանտ,
– արդարադատության սերժանտ,
– արդարադատության կրտսեր սերժանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ նախորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:

Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել