Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է հետևյալ նոտարական գործողությունները`
ա) հաստատում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման և գրավի պայմանագրերի.
բ) միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանման համար.
գ) տալիս է ժառանգական իրավունքի վկայագիր.
դ) տալիս է վկայագիր ամուսինների ընդհանուր գույքի մասնաբաժնի սեփականության իրավունքի մասին.
ե) վավերացնում է փաստաթղթերի պատճենների և դրանցից արված քաղվածքների ճշտությունը.
զ) վավերացնում է փաստաթղթերում առկա ստորագրությունների իսկությունը.
է) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.
ը) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.
թ) հաստատում է քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.
ժ) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
ժա) հաստատում է փաստաթղթերի ներկայացման ժամանակը.
ժբ) ի պահ է ընդունում դրամական գումարներ, արժեթղթեր, արժեքներ և փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հյուպատոսի կողմից նոտարական այլ գործողությունների կատարում:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից նոտարական գործողությունների կատարման կարգը սահմանվում է պետական նոտարական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով: