Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախ՝ Ասկերան

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով:

Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել