Հարևանուհին դանակով հարվածել է 62-ամյա կնոջը․ ոստիկանություն

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Խորենացու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ որ իրենց տան վարձակալը դանակով հարվածել է իր մորը։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից․ շտապօգնության խումբը սալջարդով և դանակահարած վերքով բուժօգնության է տեղափոխել 62-ամյա մի կնոջ: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Տուժած կինը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ հարևանուհին է դանակով հարվածել իր ձեռքին։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հարևանուհու ինքնությունը։ Ժամը 14.20-ին 34-ամյա կինը Խորենացու փողոցում ձերբակալվել և ներկայացվել է բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել