Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:
