Վթարային ջրանջատում Երևանի երկու վարչական շրջաններում ու Արարատի մարզի 11 գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 9-ին

-ժամը 09:15-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ, Դարբնիկ, Դաշտավան, Ղուկասավան, Արբաթ, Հայանիստ, Զորակ, Արևաբույր, Այնթապ, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի ջրամատակարարումը:

-ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 5 շենքի ջրամատակարարումը:

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 43, 45,45/1 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել