Բայրամովը մեղադրել է Երևանին արցախահայերի «վերաինտեգրմանը» խոչընդոտելու համար

Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին վերաինտեգրելու ջանքերին, ստեր է տարածում Լաչին-Խանքենդի ճանապարհի մասին»,-այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ հայ բնակիչներն ամեն օր օգտվում են Լաչինի ճանապարհից, իսկ Ադրբեջանն առաջարկել է օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ մեծածավալ ապրանքների տեղափոխման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել