Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնը ստանձնում է

Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել