Սերժ Սարգսյանը՝ իշխանափոխության մասին

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։

Հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի հարցում բեկումնային փոփոխություն մտցնելու հնարավորթություն կա։

Լրագրողի այն հարցին, թե այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հրաժարական չի տա, ինչպե՞ս է նա տեսնում ելքը, Սերժ Սարգսյան ասաց․ «Ես կարծում եմ՝ հռետորական հարցեր եք տալիս, ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ու՞մ ցանկությունը կիրականանա»։

Նա չմեկնաբանեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հարցը։

Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, նա ասաց, որ շատ ուրախ է, որ նա Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է նա ուրիշ լուծումների է խիզախ համարում, մենք այդպես չենք համարում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել