Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են: Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»։

Նշենք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում մի խումբ բուժառուներ։ Սակայն այս անգամ էլ հնարավոր չի եղել Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետով առանց միջադեպի անցնել։ Ադրբեջանի զինվորականները ստիպել են, որ շտապ օգնության մեքենայի վրայից հանվի Արցախի զինանշանով պաստառը։ Սկզբում դա ձորձեց անել ԿԽՄԿ ներկայացուցիչը, սակայն պնդեցին որ պաստառը կինը հանի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել