Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից օգոստոսի 21-ին հայտնեցին, որ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 19-ամյա սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել