«Ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով»․ Հայկ Մարության

Երևանի ավագանու ընտրություններին Ազգային առաջընթաց կուսկացության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:

Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։

Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…

Հ. Գ. Էջի սքրինշոթը՝ մեկնաբանությունում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել