Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Օգոստոսի 24-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝՝ օգոստոսի 24-ի և 28-ի երեկոյան ժամերին, 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-ին, 26-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։


Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-ին և 28-ին կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 29-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել