Քաղաքացին Տիգրան Ավինյանին խոստացավ՝ միայն իր կողմից 250 ձայն

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 23-ին։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը սկսել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրան է մոտեցել մի տղամարդ և ականջին ասում, որ միայն իր կողմից 250 ձայն կտա, ինչը ֆիքսել են տեսախցիկները։

«Ցածր ասեմ էլի, իմ կողմից ես 250 ձայն կտամ»,-ասաց տղամարդը։

Տիգրան Ավինյանը ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել