Iravaban.net-ը հայտնում է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 22-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Պետրոս Մարտիրոսյանին։
«Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ օգոստոսի 22-ից»,-նշվում է հրամանում։
Նշվում է, որ դատախազին պաշտոնից ազատելու հիմք է հանդիսացել նրա անձնական դիմումը։
