Ի՞նչ տուգանք է նախատեսված մաքսային կանոնների խախտման համար

Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսայինսահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսայինձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն:

Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

Այսպես, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:

Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

Իսկ մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել