Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատվածում քար է ընկել․ ՓԾ

Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Այս մասին հայտնում են Փրրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել