Նախաձեռնում ենք հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը:
«Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդիրներով զբաղվելու համար: Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին:
Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով, հրավիրում ենք հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման, որը կկայանա Մաշտոցի պուրակում ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին»:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ
Իրավաբան.net