Երևանի կենտրոնում շարունակվում է գովազդային վահանակների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: 

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո: 

Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով  ապամոնտաժելու և քաղաքային չափերին համապատասխանող  վահանակներով են փոխարինվելու  փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին բոլոր վահանակները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել