Արայիկ Հարությունյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել