Աննա Ա․-ն 4 անչափահաս երեխա ունի․ 2017-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար

Համացանցում տարածված տեսանյութում պատկերված կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս դստերը, Գավառի բնակչուհի Աննա Ա․-ն է, ունի չորս անչափահաս երեխա։

Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի դեկտեմբերին վերջինիս մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն ազատազրկման ձևով պատիժը դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան։

Նշվում է, որ Աննա Ա․-ն 2017 թվականի հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009 թվականից մինչև 2017 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խ․-ն առանց աշխատավարձ վճարելու իրեն և ամուսնուն Թաթուլ Մ․-ին ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

«Հորդորում ենք տեսանյութը չտարածել:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել